‘Արտակ Բուդաղյանը չգիտի, որ եղբայրը մահացել է’

2232

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը աչքերը բացելուն պես միայն մի բան է հարցրել: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է նրա կինը` Լուսինեն:

Նա նշեց, որ ամուսինը ընդհանրապես դեպքից չի խոսել, որեւէ բան չի ասել: «Ի՞նչ է ասել, իր եղբորից է հարցրել, ի՞նչ պետք է ասի, ասել է` Ավոն, Ավոն ո՞նց է»,- նշեց Լուսինեն:

Արտակ Բուդաղյանը չգիտի, որ եղբայրը մահացել է, հարազատներն էլ նրան ոչինչ չեն ասել: Կինը պատմեց, որ դեպքի օրը ամուսինը Գորիսում է եղել, այլ մանրամասներ նա չպատմեց:

Լուսինեն նաև նշեց, որ ամուսնու առողջական վիճակը դեպի լավն է գնում: Նա գնացել էր Գորիս` մասնակցելու ամուսնու եղբոր` Ավետիս Բուդաղյանի  հոգեհանգստի արարողությանը և վերադառնում էր Երեւան` ամուսնու մոտ:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Գասպարյան. Արյամբ հարց չի լուծվում, եթե որոշ բթամիտներ չեն հասկանում՝ կհասկանան’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն խաչ է քաշում Տորեսի եւ Խուան Մատայի վրա’