‘Արտակ Զաքարյան. Արամ Մանուկյանի վրա հարձակվելու հարցը իրավական հարթությունում է, գնահատական տալը տեղին չէ ‘

1306

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել է, որ հանձնաժողովն իր անունից դատապարտի ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը, ինչին ի պատասխան` հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հայտարարել է, թե չի կարծում, որ որևէ մեկը չի դատապարտում կատարվածը, բայց հարցն իրավական հարթությունում է, հետևաբար՝ առանձին գնահատական տալը տեղին չէ: araratnews.am-ի փոխանցմամբ՝ հարցը դրվել է քվեարկության և հանձնաժողովի յոթ անդամների դեմ քվեարկելու արդյունքում՝ մերժվել:

Նախորդ հոդվածը‘Կրիմինալը գրոհում է. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Պերես. «Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում ֆուտբոլում ռասիզմի և բռնության դրսևորումների համար»’