Արտակ Հարությունյան. Ներողությունը բավարար չի

2145

Արտակ Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ո՛չ։ ՀՀ քաղաքացիներից ձևական ներողություն խնդրելը թեման չի փակում։ Թեման չէր փակվի նաև անկեղծ զղջմամբ ներողության դեպքում։ Այս անձնավորությունը դեպքից հետո մի քանի անգամ հստակ հպարտությամբ է խոսել իր արարքի մասին։ Այս անձնավորության «քաղաքական» շրջապատը արդարացրել է վերջինիս քստմնելի պահվածքը։ Այս անձնավորությունը արարքը գործել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ, թիկնազորի օգնությամբ։ Թիկնազորն էլ է անցել իր լիազորությունների սահմանը։ Այս անձնավորության արարքը գռեհիկ ու լկտի էր, փողոցային վատագույն վարքի օրինակ, պետական ինստիտուտների, պետության անունն արատավորող, քանզի այս անձնավորությունը ճակատագրի չար հեգնանքով այսօր ՀՀ ԱԺ նախագահն է։

Ո՛չ։ Ներողությունը բավարար չի, ու թեման չի փակվում»։

Նախորդ հոդվածըԱրցախից Հայաստան է տեղափոխվել 12 բուժառու. 9 մարդ վերադարձել է Արցախ
Հաջորդ հոդվածը«Ինտերը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)