‘Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին կանցնեն ավելի ուշ’

931

Արցախի Հանրապետության կառավարությունն այսօր մի շարք օրենսդրական նախաձեռնությունների է հավանություն տվել, տեղեկացնում է կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

Ըստ աղբյուրի, Ստեփանակերտի իշխանությունները որոշել են բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը, սակայն, ի տարբերություն Երեւանի իշխանությունների կայացրած որոշման, Ղարաբաղում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան 20%-ով քիչ չափով:

Մեկ այլ որոշման համաձայն, Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցները պատրադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կկատարեն 2015թ. հունվարից` ի տարբերություն բուն ՀՀ-ի, որտեղ այս վիճելի համակարգը ներդրվելու է արդեն գալիք հունվարից:

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է նաեւ 2014թ. պետբյուջեի նախագիծը, որը նախատեսում է հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոս աճ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’