‘ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը’

1143

ԱՄՆ Հայլենդի Քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին  եւ դիմել է Կոնգրեսին եւ ԱՄՆ նախագահին`  կոչ անելով պաշտպանել ժողովրդավար և անկախ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը, բանաձևում նաև աջակցություն է հայտնվնում ԼՂՀ կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին, որոնք նպատակաուղղված են անվտանգության հարցերի արդար եւ երկարատեւ լուծմանը ռազմավարական կարեւոր այդ տարածաշրջանում: Հայլենդի Քաղաքային խորհուրդը ընդունել է նաև մեկ այլ բանաձև`  ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձորի եւ Հայլենդի միջեւ քույրացած քաղաքների հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել են ԱՄՆ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն և Լուիզիանա նահագները, Ֆրեզնո քաղաքը, ինչպես նաև`  Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանյան ընդդիմադիր «սանատորիան»’
Հաջորդ հոդվածը‘Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին կանցնեն ավելի ուշ’