‘Արևելագետ. Իրաքում և Մերձավոր Արևելքում հունիսյան իրադարձությունները զգալի չափով «Արաբական գարնան» հետևանք են ‘

1803

Իրաքում և Մերձավոր Արևելքում հունիսյան իրադարձությունները զգալի չափով «Արաբական գարնան» հետևանք են, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Ի սկզբանե «Արաբական գարնան» նպատակն արաբական աշխարհի արդիականացումն էր, բայց շատ արագ այդ շարժումը փոխակերպվել է զգալիորեն արմատական, իսլամիստական խմբավորումների կողմից վերահսկվող շարժման: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումն արմատական, իսլամական խմբավորումների թվին է պատկանում, որը որոշակի փուլում բաժանվել է «Ալ-Քայիդայից»: Այդ կազմակերպությունը հովանավորվել է արաբական որոշ պետությունների, ԱՄՆ և Թուրքիայի կողմից: Անկարան, ի թիվս այլ ջիհադականների, աջակցել է նաև ԻԼԻՊ գործունեությանը սիրական ուղղությամբ` շատ լուրջ մտադրություններ ունենալով Սիրիայի առնչությամբ»,- նշել է նա:

Իսկ ԻԼԻՊ անսպասելի ուժեղացումը և վերջինիս հարձակումը Իրաքում, արևելագետի կարծիքով, որոշ չափով պայմանավորված է թուրքական հատուկ ծառայությունների աջակցությամբ թուրքական տարածքով ստացված ծանր սպառազինության խոշոր խմբաքանակով: «Հատկանշական է, որ Իրաքի զգալի մասը զավթելու այդ կազմակերպության ձգտումը ակնհայտորեն չի բխում վերջին տարիներին ԻԼԻՊ-ին աջակցող ուժերի շահերից, առաջին հերթին` Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի` հաշվի առնելով, որ տվյալ պահին ԻԼԻՊ-ը լիովին դուրս է եկել վերահսկողությունից»,- ամփոփել է պրոֆեսորը:

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի դատը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Վերահաստատվել են «Երևան Ջուր» ընկերության գործող սակագները’