‘Վերահաստատվել են «Երևան Ջուր» ընկերության գործող սակագները’

1530

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 9-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման սակագների սահմանման մասին հարցը։

Քննարկելով վերը նշված հարցը՝  հանձնաժողովը որոշել է` թողնել անփոփոխ  սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։

Նախորդ հոդվածը‘Արևելագետ. Իրաքում և Մերձավոր Արևելքում հունիսյան իրադարձությունները զգալի չափով «Արաբական գարնան» հետևանք են ‘
Հաջորդ հոդվածը‘Մակակի՞, թե՞ օրանգուտան՝ սա է խնդիրը’