Արևմուտքը մտածում է՝ ինչպես բարձրացնել Ուկրաինա ներխուժման գինը

342

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ եթե ռուսաստանյան զորքերը ներխուժեն Ուկրաինա, ապա պատժամիջոցներ կարող են սահմանվել անձամբ Վլադիմիր Պուտինի դեմ։

Ավելի վաղ վարչակազմի ներկայացուցիչները նաև ասել են, որ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում կարգելվի բարձր տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան։

Մինչև հիմա արևմտյան երկրների ոչ մի պատժամիջոց չի տարածվել ռուսական պետության ղեկավարի վրա։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դա հավասարազոր կլինի հարաբերությունները խզելուն։

Երեկ պետքարտուղարությունում լրագրողների համար կազմակերպված անանուն ճեպազրույցում տեղեկացրել են, որ Վաշինգտոնը տրամադրված է աննախադեպ խիստ պատժամիջոցների դիմել Ուկրաինա ներխուժելու դեպքում։ Պետքարտուղարության ներկյացուցիչը նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնը պայմանավորվում է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրների հետ՝ Եվրոպային գազ մատակարարելու այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ՝ այն դեպքում, եթե Ռուսաստանը, պատժամիջոցների ենթարկվելու դեպքում, փակի խողովակաշարերը։ Այդ հեռանկարն անհանգստացնում է ԵՄ երկրներին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը դեպքերի հետագա զարգացման համար մի քանի ռազմական սցենար ունի