Արևմտյան Բալկանները շարունակում են երկար ուղին դեպի Եվրամիություն

513

Եվրամիության պետությունների ղեկավարները և կառավարությունները Արևմտյան Բալկաններին շատ բան են խոստացել՝ ներդրումներ, պատվաստանյութեր, համերաշխություն։ Սակայն չորեքշաբթի օրը Սլովենիայում կայացած գագաթնաժողովում չեն նշվել տարածաշրջանի վեց երկրներին ԵՄ ընդունելու որոշակի մանրամասներ և ժամկետներ։

Դրա վերաբերյալ բանակցությունները շարունակվում են համարյա Հարավսլավիայի  փլուզումից ի վեր։

Եվրամիության ղեկավարությունը, նախկինի պես, անդամակցության պայման է ներկայացնում Արևմտյան Բալկաններում մարդու, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խստացումը։

Եվրահանձնաժողովի նախագահը խոստովանում է, որ վեց երկրներն այդ ուղղությամբ զգալի ջանքեր են գործադրում, ուստի ԵՄ-ն պարտավոր է ընդունել նրանց։

Մինչդեռ ԵՄ 27 գործող անդամները տարաձայնություններ ունեն այդ հարցում։ Որոշ երկրներ մտավախություն ունեն, որ աշխատանքային և այլ կարգի ներգաղթյալների հոսք տեղի կունենա, իսկ մյուսները զգուշացնում են, որ խոր ժողովրդավարական արմատներ չունեցող տարածաշրջանի ընդգրկումը կարող է թուլացնել օրենքի գերակայությունը։

Որպես մխիթարանք՝ Արևմտյան Բալկաններին 7 տարվա ընթացքում կհատկացվի ինվեստիցիոն փաթեթ՝ մոտավորապես 30 մլրդ եվրոյի չափով, ներառյալ 9 մլրդ՝ գրանտների տեսքով։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ն արտաքսում է ռուսաստանցի դիվանագետներին
Հաջորդ հոդվածըԲացահայտվել է հանցավոր խումբ. ԱԱԾ