Աֆղանացիների 97 %-ը կհայտնվի չքավորության շեմին

459

Եկող տարի աֆղանցիների 97 %-ը կարող է հայտնվել աղքատության եզրին․ այդ մասին նախազգուշացնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները։

Նանց տվյալներով՝ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով Աֆղանստանի ՀՆԱ-ն արդեն կրճատվել է ավելի քան 13 %-ով, իսկ կարիքավորների թիվն ավելացել է մեկ քառորդով և այժմ կազմում է 72 %։

ՄԱԿ-ում առանձնապես անհանգստություն է առաջացնում սննդամթերքի հարցը․ այն հատկապես սուր է զգացվում երկրի գյուղական շրջաններում։

Ամենաանհրաժեշտ բաների համար անհրաժեշտ է, փորձագետների կարծիքով, առնվազն 36 միլիոն դոլար։ Դա կապահովի գյուղատնտեսության գործունեությունը և աջակցությունը բնակչության խոցելի խավերին ։

ՄԱԿ-ում ընդգծում են, որ Աֆղանստանում ճգնաժամի պատճառներից մեկը արտասահմանյան բանկերում ակտիվների սառեցումնէ՝ թալիբների իշխանության գալուց հետո։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԼավրով․ Ռուսաստանն ուզում է խոսել ԵՄ անդամ երկրների հետ առանձին-առանձին
Հաջորդ հոդվածըՀադրութի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն