‘Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած զանգվածային պսակադրությանը մասնակցել է 52 ամուսնական զույգ’

854

Աֆղանստանի հյուսիսում՝ Մազարի-Շարիֆ քաղաքում, երեկ տեղի ունեցած զանգվածային պսակադրությանը մասնակցել է 52 ամուսնական զույգ:  Այդ քաղաքում պարբերաբար կազմակերպվող զանգվածային ամուսնությունների հովանավորները երկու գործարարներ են, որոնք հարսանյաց հանդիսությունների համար տրամադրել են 40 հազար դոլար: Գործարարները հայտարարել են, որ իրենք առաջնորդվել են հասարակության ամենաաղքատ շերտերի երիտասարդներին ընտանիք կազմելու հնարավորություն ընձեռելու ցանկությամբ: Ամուսնական զույգերից յուրաքանչյուրին հովանավորների կողմից նաև նվերներ են մատուցվել՝ հեռուստացույց, գորգ, ծածկոց, գազի բալոն և տնտեսության համար անհրաժեշտ այլ իրեր՝ 800 դոլարի չափով, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ցուցարարներից մեկին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահին’