‘Աֆղանստանի նախագահի թեկնածուի դեմ մահափորձ է կատարվել’

860

Չորս մարդ զոհվել է Աֆղանստանի նախագահի թեկնածու Աբդուլա Աբդուլայի ավտոշարասյան մոտ որոտացած երկու պայթյունների հետեւանքով, հաղորդել է France-Presse գործակալությունը:  Khamma Press-ի տվյալներով՝ վիրավորվել է 17 մարդ:

Պայթուցիկ սարքերը գործի են դրվել այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղի էր ունենում  նախագահական ընտրություններում ֆավորիտ համարվող թեկնածուի նախընտրական հանրահավաքը: Աբդուլան չի տուժել:

Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Նախկինում «Թալիբան» շարժման գրոհայինները մի քանի նման հարձակում են գործել Աբդուլայի ներկայացուցիչների վրա:

Հունիսի 14-ին նշանակված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, մրցելու են ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Աֆղանստանի ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլա Աբդուլան և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը (համապատասխանաբար՝ 45,0 % և 31,6 %): Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վերնիսաժի տարածքում վիրավորվածներից մեկը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Խաղից առաջ. Գերմանիա-Հայաստան, Բրազիլիա-Սերբիա’