‘Աֆղանստանում բրիտանացի զինվորներն ավելի շատ ինքնասպան են լինում, քան զոհվում են մարտի դաշտում’

868

Աֆղանստանում ծառայություն իրականացնող բրիտանացի զինվորականները ավելի շատ մահանում են ինքնասպանության հետեւանքով, քան զոհվում են մարտի դաշտում, հայտնում է BBC_ն: Անցած տարվա ընթացքում Աֆղանստանում 50 բրիտանացի զինվորական է ինքնասպան եղել: Ընդ որում, թալիբների ձեռքով կյանքից զրկվել են Միացյալ Թագավորության 44 զինվորներ եւ սպաներ:

Զինվորականների ընտանիքների անդամները համոզված են, որ նրանց հարազատներին բավարար հոգեբանական աջակցություն չեն մատուցել: Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ յուրաքանչյուր ինքնասպանություն ողբերգություն է:

Հետաքննությունը նշում է նաեւ, որ վերջին երեք տարվա ընթացքում վնասվածք ստանալուց հետո սթրեսային խանգարման մեջ ընկած զինվորականների թիվը կրկնակի աճել է: 

Նախորդ հոդվածը‘Փլուզում կենտրոնում. 80 հազար բնակիչ մնացել է առանց հոսանք ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 6-ամյա տղան երեք ժամ ավազի տակ է մնացել’