‘Աֆղանստանում զոհված զինվորականների մարմինները տեղափոխել են Թբիլիսի’

1172

Աֆղանստանից Թբիլիսի են բերվել յոթ զոհված վրացի զինվորականների մարմինները, որոնք ահաբեկչության հետևանքով զոհվել էին Աֆղանստանում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ցավակցում եմ զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Ինչ վերաբերում է մեր հերոսներին, ապա նրանք իրենց կյանքը տվեցին մեր ապագայի համար ու Վրաստանը կգնահատի դա»,- հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Օդանավակայանում սգո արարողությանը մասնակցել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին, կառավարության ու խորհրդարանի անդամներ:

Հիշեցնենք, որ վեց վրացի զինծառայողներ զոհվել, ևս ինը վիրավորվել էին մահապարտ ահաբեկչի՝ Աֆղանստանում վրացական բազայի վրա կատարած հարձակման հետևանքով:

Նախորդ հոդվածը‘Ինչ է կատարվել Նոյեմբերյանի զորմասում. Պատմում է հրամանատարը(լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Բացահայտում. Ինչպես են գումարներ մսխվում պետգնումների միջոցով ‘