Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը, կան զոհեր

397

Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի Սիդե քաղաքի մոտ վթարի է ենթարկվել տուրիստական ավտոբուսը, ինչի հետրանքով առնվազն երեք մարդ զոհվել է։

Ավտոբուսը ռուսաստանցի զբոսաշրջիկներին տանելիս է եղել Անթալիայի օդանավակայան, որտեղից նրանք մեկնելու էին Սամարա։ Ավտոբուսում եղել է 22 ուղևոր, այդ թվում՝ ինը երեխա։

Ճանապարհին ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու շրջվել է։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի պատճառով էլ այն դուրս է եկել հանդիպակաց գոտի։

Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Facebook-ի իր էջում հաղորդել է, որ երեք ուղևոր մահացել է, հինգ հոգի ծանր վիրավորվել են, նրանցից երկուսը վերակենդանացման բաժնում են։ «Բոլոր տուժածները տեղափոխվել են   հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու և լրացուցիչ զննման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանստան․ Թալիբները գրոհում են, նախագահ Գանին մեղադրում է Վաշինգտոնին
Հաջորդ հոդվածըԲայդենը շահել է Կանադայի վարչապետի հետ գրազը