Աֆղանստան․ «Կառավարությունն առանց կանանց՝ ձախողում է»

442

Չորեքշաբթի Քաբուլում, նաև Ֆայզաբադ քաղաքում՝ Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում, կանայք փողոց են դուրս եկել՝ ի նշան բողոքի։

Կանայք պաստառներ են կրել՝ «Կառավարությունն առանց կանանց՝ ձախողում է» մակագրությամբ։

«Հայտարարվել է կառավարության կազմը, և այնտեղ կանայք չկան։ Մի քանի լրագրողների, որոնք եկել էին ակցիան լուսաբանելու, տարել են ոստիկանության բաժին»,- պատմել է ցուցարարներից մեկը։

Ինչպես հաղորդվում է՝ երկու ցույցերն էլ շատ արագ ցրվել են թալիբների կողմից, որոնք Քաբուլում նաև ուժ են կիրառել կին ցուցարարների նկատմամբ։

Աֆղանական մի քանի զանգվածային լրատվամիջոցներ հաղորդել են, որ իրենց լրագրողներին ծեծել են Քաբուլում Պակիստանի դեսպանատան մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ։ Իր թղթակցին ծեծելու մասին հաղորդել է  նաև TOLOnews հեռուստաալիքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳանին հերքում է, թե Աֆղանստանից փախչելիս մեծ գումար է տարել իր հետ
Հաջորդ հոդվածըԿոնգրեսը կմասնակցի Գորիս համայնքի ավագանու ընտրություններին