‘Ա.Մովսիսյանը ինչի՞ հիման վրա է խոսում 400 դոլարի մասին’

1289

Համլետ Կիրակոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Հայաստանում Իրանի դեսպանը փաստորեն հասկացնում է, որ Իրանը Հայաստանին գազը կարող է վաճառել 100 դոլարով՝ որպես հարեւան ու բարեկամական երկիր, եւ ամեն ինչ կախված է պայմանավորվածություններից: Մինչդեռ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը վերջերս հայտարարել էր, թե Իրանը գազը սահմանին կվաճառեր առնվազն 400 դոլարով, մինչդեռ Ռուսաստանը դա անում է 189 դոլարով:
Իրանի դեսպանն ասում է, թե հայկական կողմն այս հարցով իրենց հետ բանակցություններ չի վարել, այսինքն՝ բանակցությունների դեպքում միայն կարող էր հստակեցվել իրանական գազի՝ Հայաստանին վաճառքի գինը. եթե բանակցություններ չեն վարվել, այդ դեպքում Ա.Մովսիսյանը ինչի՞ հիման վրա է խոսում 400 դոլարի մասին…
Պատասխանը մեկն է. որպեսզի հանրությանն ապացուցի, որ ռուսական գազն ավելի ձեռնտու է…»:

 

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը հանրահավաք արեց. Ֆոտոներ’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Եթե Պուտինը չգար, ԻԻՀ դեսպանը ասուլիս չտար, մենք չէինք իմանա…’