‘Պետրոս Ղազարյան. Եթե Պուտինը չգար, ԻԻՀ դեսպանը ասուլիս չտար, մենք չէինք իմանա…’

1693

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Եթե Պուտինը չգար, փաստորեն այդպես էլ չէինք իմանա, որ Ռուսաստանին 300 միլիոն դոլար ենք պարտք ու մեզ չէին ասի, որ գազի գինը թանկացել է 2011 ին, որ տրամադրություններս չգցենք։ Եթե Իրանի դեսպանը ասուլիս չտար, մենք չէինք իմանա, որ մեր իշխանությունները երբեք իրանական կողմի հետ բանակցություն չեն վարել ավելի մեծ ծավալի իրանական գազ ներկրելու գնի շուրջ և տարիներ շարունակ մեր իշխանությունների պնդումները, թե իրանական գազը թանկ է ռուսականից՝ բլեֆ է»։

Նախորդ հոդվածը‘Ա.Մովսիսյանը ինչի՞ հիման վրա է խոսում 400 դոլարի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Դժվար է Մանդելայի մահվան առիթով ցավակցության խոսքեր ասել’