‘Բալետի պարողը զրկվել է աշխատանքից պոռնոյի պատճառով’

2129

Կանադայի Վիննիպեգ քաղաքի Թագավորական բալետին կից հեղինակավոր դպրոցի ամենահեռանկարային ուսանողներից մեկը սեփական ցանկությամբ լքել է դպրոցը, հաղորդում է euronews-ը: Իհարկե, 22-ամյա դանիացի Յեպե Խանսենը պնդում է, որ տնօրինությունն է ստիպել դպրոցից հեռանալու  դիմում գրել: Պատճառը իր մասնակցությունն է պոռնո-նկարահանումներին, ինչը դպրոցում անհամատեղելի են համարել դասական պարողի կարգավիճակի հետ: Յեպեն նշում է, որ դիմում է գրել, քանի որ համոզված է եղել, որ իրենից, ամեն դեպքում՝ կազատվեն: «Մինչդեռ ես ուզում էի փորձել գեղարվեստական այլ արտահայտչամիջոցներ, ինձ հետաքրքրում են նաև այլ ժանրեր, ոչ միայն դասական բալետը,- պատմել է նա:- Դե, նաև ուզում է ինքս ինձ ավելի լավ ճանաչել, բացահայտել իմ սեքսուալությունը»: Սակայն դպրոցի տնօրինությունը չի հասկացել հույսեր ներշնչող ուսանողի այդօրինակ «ինքնաորոնումները»:

 Յեպեն հասցրել է բուռն ծափահարությունների արժանանալ Մոնրեալում, Նյու Յորքում և հայրենի Դանիայում: Հիմա նա իրեն լիովին նվիրել է պոռնո-նկարահանումներին, սակայն երազում է վերադառնալ բալետ:

Նախորդ հոդվածը‘«Գանձասարի շրջապարիսպների սալիկապատման աշխատանքները վաղուց դադարեցված են»’
Հաջորդ հոդվածը‘Տաքսիների վարորդներն արդեն իսկ նվազագույն 600 դրամի փոխարեն՝ 1000 են պահանջում’