‘Բալոտելին կրծքին դաջել է Չինգիսխանի խոսքը’

912

«Մանչեսթեր Սիթի» հարձակվող Մարիո Բալոտելին նոյեմբերի 28-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուիգանի» հետ խաղում (2:0) իր խփած գոլը, որը առաջինն էր այս մրցաշրջանում, բավական յուրօրինակ կերպով է նշել, հաղորդում է Daily Mail-ը:

Ի պատիվ այդ գոլի, Բալոտելին իր կրծքին դաջել է միջնադարյան նվաճող Չինգիսխանի հայտնի արտահայտություններից մեկը. «Ես՝ Աստծո պատիժն եմ: Եթե դուք մահացու մեղքեր չեք գործել, ապա Աստված հանձինս ինձ ձեզ չի պատժի»:

Մինչ «Ուիգանի» հետ խաղում աչքի ընկնելը Բալոտելին վերջին անգամ գոլ էր խփել հոկտեմբերին, երբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում, Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի վերջին րոպեին իրացրեց 11 մետրանոց հարվածը: Այժմ Բալոտելին հույս ունի, որ նոր դաջվածքի շնորհիվ կվերականգնի իր երբեմնի խաղամակարդակը:

\"\"

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Կոնգոյում ավիավթարի ժամանակ զոհված հայ օդաչուների անունները ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. Հայաստանում տեղի է ունենում մասսայական էժանացում’