‘Բախումներ Դոնեցկում’

1243

Երեկ երեկոյան Դոնեցկի շրջանային վարչական շենքի տանիքին կրկին ծածանվել է Ռուսաստանի դրոշը, թեև առավոտյան ռուսաստանամետ ցուցարարներին տարհանել էին այնտեղից՝ շենքում տեղադրված պայթուցիկի մասին հաղորդում ստանալուց հետո: Օրվա երկրորդ կեսին ցուցարարները կրկին գրավել են վարչական շենքը՝ բողոքելով ուկրաինական նոր իշխանությունների դեմ, որոնք, նրանց կարծիքով, օրինակարգ չեն, քանի որ իշխանության են եկել պետական հեղաշրջման արդյունքում: Ցուցարարները պահանջում են հանրաքվե անցկացնել Դոնեցկի մարզում: Հանրաքվեի առաջարկվող տարբերակներն են՝ մնալ Ուկրաինայի կազմում, անցնել ֆեդերացիայի, ձևավորել համադաշնություն կամ միավորվել Ռուսաստանին:

Միաժամանակ՝ Լենինի հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության: Այդ ակցիայի մասնակիցները, ուկրաինական դրոշներով, պահանջել են թույլ չտալ անջատողականություն և պատերազմ, շարունակել իշխանությունների ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումները և շրջաններին ավելի լայն իրավասություններ տրամադրել: Հակամարտությունն ավարտվել է բախումներով, կան տուժածներ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի ռուսալեզու գրքի շնորհանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Մամիկոն Խոջոյանին պատրաստվում են վիրահատել’