Նիգեր․ Խռովարարների ղեկավարն ասել է, որ Չադի նախագահը աջակցում է իրենց

196

Նիգերում խռովարարների կազմավորած կառավարության ղեկավար Ալի Լամին Զեյնը  Չադի մայրաքաղաք Նջամենա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ աջակցություն է ստացել Չադի անցումնային շրջանի  նախագահ Մահամատ Իդրիս Դեբի Իտնոյից։

«Մեզ լավ ընդունեցին, մենք շատ լավ խորհուրդներ ստացանք։ Մենք նաև նշեցինք, որ Չադը հավատարիմ է Նիգերին աջակցության հարցում այս միանգամայն յուրահատուկ փուլում»,- վարչապետի խոսքն է մեջբերել Սենեգալի Senego կայքը։

Կայքն ընդգծում է, որ Զեյնի առաջին այցը Չադ ցույց է տալիս, որ կառավարությունը միջազգային ճանաչման է ձգտում։ Նշվում է, որ առաջին այցի ուղղության ընտրությունը կարող է կապված լինել այն բանի հետ, որ Զեյնը լավ գիտի Չադը, քանի որ նախկինում այնտեղ ներկայացրել է Աֆրիկյան զարգացման բանկը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲախումներ Լիբիայում
Հաջորդ հոդվածըՔազեմ Ջալալի․ Իրանը պատրաստ է չեղարկել վիզաները ՌԴ-ի հետ