‘Բախումներ ուսուցիչների և ոստիկանության միջև’

1281

Վերջին օրերին Մեխիկոյի կառավարությունը ընդունել է մի նոր օրինագիծ, ըստ որի՝ պարտադիր կերպով պետք է գնահատվի հանրակրթական հաստատություններում  ուսուցիչների իրակացրած աշխատանքը, քանի որ վերահսկողություն իրակացնելու ընթացում պարզվել է, որ նրանցից շատերը կոռումպացված են և չունեն մասնագիտական գիտելիքներ. նրանք առաջ են մղվել ավելի որակավորված գործընկերների շնորհիվ:

BBC-ն փոխանցում է, որ նոր ընդունված օրենքը  հազարավոր ուսուցիչների բողոքի ակցիաների առիթ է հանդիսացել, ովքեր դեմ են արտահայտվել բարեփոխումներին: Ցույցերի արդյունքում Մեխիկոյի կրթական համակարգը մատնվել է անգործության:

Միջոցառումների շրջանակում ուսուցիչները երթով շարժվել են դեպի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի նստավայր, սակայն նրանց ընդունել են միայն նախագահի օգնականները: Զայրացած մանկավարժները փորձել են փակել Մեխիկո տանող երկու հիմնական ճանապարհները, ինչն էլ հանգեցրել է բախումների:

Ոստիկանությունը, փորձելով ազատել ուսուցիչների կողմից գրավված գլխավոր հրապարակը, օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ի պատասխան ոստիկանական գործողությունների՝ ցուցարարները  շպրտել են հրկիզվող պայթուցիկներ, քանի որ կառավարության կողմից հայտարարված վերջնաժամկետն ավարտվում էր, և ոստիկանությունը պատրաստվում էր ավելի լուրջ գործողությունների:

Ոստիկանությունը մի շարք ձերբակալություններ է կատարել:

Բողոքի ցույցերը, սակայն չեն սահմանափակվել միայն Մեխիկոյով: Նրանք տարածվել են  Մեքսիկայի ավելի քան 10 քաղաքներում:

 

Նախորդ հոդվածը‘Կապելլոն Ռուսաստանի ազգային հավաքականից հետո կավարտի մարզչական կարիերան’
Հաջորդ հոդվածը‘«Կամպ Նոուն» կվերակառուցվի’