‘Բակո Սահակյանը հանդիպել է բելգիահայ գործարարների հետ’

722

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Անտվերպեն քաղաքում հանդիպում է ունեցել բելգիահայ մի խումբ գործարարների հետ եւ քննարկել նրանց հետ Արցախում տարբեր ծրագրերին առնչվող հարցեր:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ սփյուռքի ներուժի օգտագործումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցույց է տվել իր արդյունավետությունը եւ մեծապես նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:  Հանդիպմանը մասնակցել են էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է բելգիահայ գործարարների հետ’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյան. Կփորձեն օրենք խախտել՝ կխոսենք այլ կերպ’