‘Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում ‘

892

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը hոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամլո ծաեայությունը, նույն օրը Բակո Սահակյանը Լիոն քաղաքում հանդիպել է տեղի հայկական միությունները համակարգող խորհրդի մի խումբ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ կայուն կապերի հաստատումը եւ համակարգված աշխատանքի իրականացումը` հավելելով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘«Պոլիտեխնիկի» ռեկտորը աշխատավարձից դժգոհ դասախոսներին կոչ է անում ճշմարտությունը փնտրել ամբիոնների վարիչների մոտ’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազ.դոլար ‘