‘«Պոլիտեխնիկի» ռեկտորը աշխատավարձից դժգոհ դասախոսներին կոչ է անում ճշմարտությունը փնտրել ամբիոնների վարիչների մոտ’

866

Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի շուրջ սկանդալային պատմությունը նոր շարունակություններ է ստանում: Հիշեցնենք, որ ՀՊՃՀ-ում աշխատավարձերի կրճատման պատճառով նախաձեռնվել է ռեկտորի դեմ ստորագրահավաք: Նախօրեին բուհի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը լրագրողներին հայտնել էր, որ ուսումնական տարվա սկզբից աշխատավարձերը կրճատվել են 25-30%: Նրա խսքերով, բուհում ներկայիս ռեժիմի հանդեպ տիրում է վախի մթնոլորտ, որը հիշեցնում է ստալինյան ժամանակաշրջանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը նշել է, թե ստեղծված իրավիճակը աշխատավարձի հաշվարկման նոր մեթոդին անցնելու արդյունք է: Ըստ նրա՝ դասախոսների ուսումնական բեռնվածությունն այժմ «գնահատվում է» ավելի շատ, քան արտաուսումնական աշխատանքը՝ խորհրդատվություններ, քննություններ և այլն: Նրա խոսքերով, նախկինում ուսումնական և արտաուսումնական աշխատանքի ժամերը հաշվարկվում էին գործնականում միատեսակ:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ռեկտորը, այդ փորձն արդարացված չէ, քանի որ, օրինակ, մեկ քննության դիմաց դասախոսն ստանում էր 16-ժամյա աշխատավարձ, չնայած, որ քննությունը տևում է 8 ժամ: Ինչպես նա նշել է, եթե ամբիոնների վարիչները ճիշտ պլանավորեին դասախոսների արտաուսումնական աշխատանքը, այսինքն, քննությունների և խորհրդատվությունների համար «չհաշվարկեին» ավելի շատ ժամեր, ապա աշխատավարձի հաշվարկման նոր համակարգին անցնելիս տարբերությունը կկազմեր ընդամենը 6-10 հազ.դրամ:

Ավետիսյանը հայտարարել է, որ դասախոսներն ավելի լավ է պահանջներով դիմեն իրենց ամբիոնների վարիչներին: Ինչ վերաբերում է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, որ ռեկտորի պաշտոնում 2 տարի աշխատելու ընթացքում նա աշխատանքից ազատել է բուհի հարյուրից ավելի աշխատակիցների, Ավետիսյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նախկինում բուհում աշխատում էր 161 հավաքարար և 74 տարեց պահակ: Իսկ այժմ, հայտարարելով մրցույթ և վարձակալելով պահպանություն և տարածքի մաքրումն իրականացնող ընկերությունների, ՀՊՃՀ ամեն տարի տնտեսում է 23 մլն.դրամ:

Նախորդ հոդվածը‘Նշանակումներ ՀՀ գլխավոր դատախազությունում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում ‘