Բայդենը մտահոգված է, որ ՌԴ–ն ճգնաժամից դուրս գալու ուղի չի գտնելու

346

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փորձում է հասկանալ՝ ինչպես վարվել այն իրավիճակում, երբ Ռուսաստանը, իր կարծիքով, կարող է որևէ ճանապարհ չգտնել Ուկրաինայում ճգնաժամից դուրս գալու համար։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ ՌԴ-ն «ներկա պահին որևէ ելք չունի»։ «Եվ ես փորձում եմ հասկանալ, թե ինչ անենք այդ դեպքում»,- նախագահի խոսքն է մեջբերել Reuters-ը։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդենի կարծիքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի քայլերը «չափազանց հաշվենկատ են»։

Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ «Պուտինը մտածում էր, թե կարող է պառակտել ՆԱՏՕ-ն, կարող է պառակտել Եվրամիությունը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըSuperbet Chess Classic. Լեւոն Արոնյանն ու Ուեսլի Սոն խաղացին ոչ ոքի
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը ստիպված է հասնել ռեժիմների փոփոխության