Բայդենը շահել է Կանադայի վարչապետի հետ գրազը

497

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շահել է գրազը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից նվեր է ստացել ապխտած միս, տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։

Հունիսին երկու առաջնորդները որոշել էին գրազ գալ, թե որ հոկեյի թիմն է հաղթելու Սթենլիի գավաթի եզրափակչում, ինչի վերաբերյալ պայմանավորվել էին Թրյուդոյի twitter-յան էջում։ Եզրափակիչ խաղում ամերիկյան «Թամփա» ակումբը ջախջախել էր կանադական «Մոնռեալին»։

Երեկ ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը պատմել է ԱՄՆ-ի և Կանադայի առաջնորդների միջև հեռախոսային խոսակցության մասին, որի ընթացքում Բայդենը շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին մոնռեալական ձևով ապխտած մսի համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը, կան զոհեր
Հաջորդ հոդվածըԶելենսկին հայտարարել է, որ Ղրիմը երբեք Ռուսաստանինը չի դառնա