Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը երբեք Ռուսաստանինը չի դառնա

456

Ղրիմը երբեք չի դառնա Ռուսաստանի մասը, պնդում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Իր այս կարծիքը նա հայտնել է «Дом» հեռուստաալիքի եթերում։

«Դա իրենց հողը չէ։ Նրանց սերունդներն այդտեղ չեն մեծանալու։ Եվ նրանց երեխաներն էլ այնտեղ չեն լինի, և հանուն մեր հողի նրանք չեն մեռնի։ Դա երբեք ռուսական տարածք չի դառնա»,- հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ թերակղզու վերադարձը Ուկրաինային ժամանակի հարց է։

Միևնույն ժամանակ, Զելենսկին համոզված է, որ ոչ ոք Ղրիմն այնպես  չի սիրի, ինչպես դա անում են ուկրաինացիները։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Ղրիմը վերադարձնելու համար գործի է գցել «Ղրիմյան հարթակը», որի գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 23-ին։ Կիևը առաջարկել է հարթակին միանալ ԱՄՆ-ին, Թուրքիային, Մեծ Բրիտանիային, Կանադային և Եվրամիության երկրներին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը շահել է Կանադայի վարչապետի հետ գրազը
Հաջորդ հոդվածը«Տիտանիկի» թանգարանում փլվել է այսբերգը, երեք հոգի տուժել են