«Պուտինի բառապաշարում «եթե» չկա»

373

Վերջերս Կիև այցելած ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել չսպասել Ռուսաստանի կողմից ագրեսիային՝ պատժամիջոցներ սահմանելու համար, այլ դրանք սահմանել հենց հիմա, հաղորդել է Axios պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահն առավելագույնս պարզ է արտահայտվել․ «»Հյուսիսային հոսքը» պետք է հիմա պատժամիջոցների ենթարկվի։ Nord Stream-ի դեմ հնարավոր պատժամիջոցները կամ այլ պատժամիջոցներ չեն օգնի»,- Axios-ին է փոխանցել Զելենսկուն մոտ աղբյուրը։

Այն պատժամիջոցները, որոնք պայմանավորված են լարվածության հետագա սաստկացմամբ, «լավագույն դեպքում չեզոք են, իսկ վատագույն դեպքում՝ ըստ էության, խրախուսում են Պուտինին»,- հավելել է աղբյուրը։

Ըստ նրա, լինելով հարևաններ՝ ուկրաինացիներն ավելի լավ են հասկանում ռուսաստանյան մենթալիտետը․ «Պուտինը նման տարտամ սպառնալիքներ չի հասկանում։ Նրա բառացանկում «եթե» բառը չկա։ Կա «այո» կամ «ոչ»»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը սպառնում է Պուտինին
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուսը կատակներ չի սիրում