Բայդենը և Շոլցը բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում

176

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ ժամանում է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Հանդիպման ընթացքում խոսակցություն կծավալվի Ուկրաինային աջակցության և Չինաստանի գործողությունների շուրջ․ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Չինաստանը կարող է ռազմական օգնություն տրամադրել Ռուսաստանին։

«Հանդիպման գլխավոր նպատակն այն է, որ երկու առաջնորդները հնարավորություն ունենան համակարգելու իրենց գործողությունները Ուկրաինայի հարցում»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Անցյալ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, տեղեկացրել են, որ Չինաստանի կառավարությունը քննարկում է Ռուսաստանին անօդաչուներ և զինամթերք տրամադրելու հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմի համար։ Պենտագոնը հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ կանի՝ դա թույլ չտալու համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉալհանօգլուն կերկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ
Հաջորդ հոդվածըԴուբայ․ Կիսաեզրափակիչում՝ Նովակ Ջոկովիչ — Դանիիլ Մեդվեդեւ