Չալհանօգլուն կերկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ

178

Միլանի «Ինտերի» եւ Թուրքիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հական Չալհանօգլուն կերկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի։

«Հպարտ եմ, որ մնալու եմ «Ինտերում»։ Ցանկանում եմ հետագայում էլ խաղալ այստեղ։ «Ինտերն» առանձնահատուկ ակումբ է»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Չալհանօգլուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Նա «Ինտեր» է տեղափոխվել 2021-ին գերմանական «Բայերից»։ Չալհանօգլուն ծնվել է Գերմանիայում եւ հանդես է եկել նաեւ «Կառլսրուեում» եւ «Համբուրգում»։

Ընթացիկ մրցաշրջանում Չալհանօգլուն «Ինտերի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըG20․ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ Բլինքենը և Լավրովը զրուցել են
Հաջորդ հոդվածըԲայդենը և Շոլցը բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում