Դուբայ․ Կիսաեզրափակիչում՝ Նովակ Ջոկովիչ — Դանիիլ Մեդվեդեւ

230

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Դուբայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց խորվաթ Բորնա Չորիչին։

Եզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդեւը կմրցի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը պայքարից դուրս էր թողել լեհ Հուբերտ Հուրկաչին։

Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Dubai Tennis Champs. 1/4 եզրափակիչ

Դանիիլ Մեդվեդեւ (7, Ռուսաստան) — Բորնա Չորիչ (20, Խորվաթիա)՝ 6:3, 6:2

Նովակ Ջոկովիչ (1, Սերբիա) — Հուբերտ Հուրկաչ (5, Լեհաստան)` 6:3, 7:5

Բոտիկ վան դե Զանդսխուլպ (33, Նիդեռլանդներ) — Անդրեյ Ռուբլյով (6, Ռուսաստան)՝ 3:6, 6:7 (3:7)

Ալեքսանդր Զվերեւ (16, Գերմանիա) — Լորենցո Սոնեգո (67, Իտալիա)՝ 7:5, 6:4

Նախորդ հոդվածըԲայդենը և Շոլցը բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում
Հաջորդ հոդվածըFT․ ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային հրետանային զինամթերք մատակարարել