Բայդեն․ ՌԴ հայտարարությունները՝ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին, մտահոգիչ են

231

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ ռուսաստանյան մարտավարական միջուկային զենքը դեռ չի տեղակայվել Բելառուսի տարածքում։ Բայց նա մտահոգված է նման ծրագրերի վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունների կապակցությամբ։

Այդ մասին ամերիկյան առաջնորդը հայտնել է լրագրողներին երեքշաբթի օրը Հյուսիսային Կառոլինայից Վաշինգտոն վերադառնալուց հետո։

Խոսելով ռուսաստանյան կողմի այդ հայտարարությունների մասին՝ նա նշել է․ «Նրանք դա դեռ չեն արել, եթե միայն դա տեղի չի ունեցել այն ժամանակ, քանի դեռ ես օդանավում էի,- ասել է Բայդենը և հավելել։- Իհարկե, ես մտահոգ եմ այդ կապակցությամբ»։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այդ մասին, ամերիկյան առաջնորդը շեշտել է․ «Ինչպես և պնդել եմ վերջին տարվա ընթացքում, նա վտանգավոր բաներ է ասում, և դա անհանգստացնում է»։

Սպիտակ տան՝ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող  Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն առայժմ չի նկատել ռուսաստանյան միջուկային զենքը Բելառուսի տարածքում տեղակայելու ապացույցներ և մտադիր չէ նման զենք տեղակայելու դեպքում հիպոթետիկ սցենարներ քննարկել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Մոսկվա
Հաջորդ հոդվածըԶելենսկին պատրաստակամություն է հայտնել Սի Ձինպինին ընդունելու Ուկրաինայում