Իրանի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Մոսկվա

205

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը երեքշաբթի այց է կատարել Մոսկվա։

Այդ մասին ասվում է իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են ՌԴ ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև Իրանում Ռուսաստանի դեսպանը և դիվանագիտական առաքելության աշխատակիցներ։

Ժամանելուց հետո Աբդոլահիյանը շփվել է իրանցի լրագրողների հետ՝ պատասխանելով այն հարցերին, թե ինչ խնդիրներ է մտադիր քննարկել իր այցի ընթացքում։

«ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկման թեմաներից մեկը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն է։ Ռուսաստանը արդյունավետ դերակատարում է ունեցել Վիեննայում Իրանի և 4+1 բանակցությունների նոր ռաունդում, որը մի քանի ամիս տևեց։ Մեր գործընկերները Ռուսաստանում շարունակում են կատարել իրենց պարտականությունները՝ կողմերին բանակցությունների սեղանի մոտ բերելու հարցում»,- ասել է իսլամական հանրապետության ԱԳ նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպանատուն․ Հատուկ տրիբունալի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները տգիտություն են
Հաջորդ հոդվածըԲայդեն․ ՌԴ հայտարարությունները՝ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին, մտահոգիչ են