‘Բանակում զինվոր է մահացել’

1258

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: Տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը: Նշվում է, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Խաչատուր Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

Նախորդ հոդվածը‘Կուսակցությունների երիտթեւերի հայտարարությունն՝ ի աջակցություն քաղբանտարկյալների’
Հաջորդ հոդվածը‘Աբիդալ. Ալվեշը պատրաստ էր դառնալ իմ լյարդի դոնորը’