‘«Բավարիան» և «Համբուրգը» խաղաղ ելք կնքեցին (տեսանյութ)’

1074

Խոսեպ Գվարդիոլայի սաները 90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան ճեղքել «Համբուրգի» պաշտպանությունը:

Շատ ակնկալիքներ այս հանդիպումից ոչ մեկն էլ չուներ: Ավանդաբար, վերջին տարիներին «Համբուրգին» մյունխենցիների հետ հակամարտությունում ոչինչ չի հաջողվել: Իսկ ինչ վերաբերում է «կարմիրվարտիքավորների» ընթացիկ գործերին, ապա նրանք եզրափակում են Բունդեսլիգայի առաջնության աղյուսակը: Նոր մրցաշրջանում այդչափ վատ մեկնարկը (երկու պարտություն և երկու գոլազուրկ ոչ ոքի) արժեցավ Միրկո Սլոմկեին մարզչական պաշտոնը: Նրա փոխարեն որպես մարզիչ նշանակվեց երիտասարդական թիմի ղեկավար Յոզեֆ Ցինբաուերը, ով անմիջապես ստիպված էր լուրջ փորձություն անցնել՝ հանդիպելով Գվարդիոլայի թիմի հետ:

Այս հանդիպման հետ կապված առանձնահատուկ իլյուզիաներ չուներ նաև «Բավարիայի» իսպանացի մարզիչը: Այդ իսկ պատճառով էլ նա պահեստայինների նստարանին էր թողել Լևանդովկուն, Բենատիային և Մյուլերին:  ճիշտ է, վերջինս ամեն դեպքում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, Ռոբենի՝ խաղին պատրաստ չլինելու պատճառով: Փոխվեց նաև խաղի տակտիկական կառուցվածքը: Գվարդիոլան կրկին իրեն թույլ տվեց փորձարկելու երեք պաշտպանով սխեման: Ինչպես պարզվեց արդյունքում, այն մյունխենցիներին ոչ մի լավ բանի չհանգեցրեց:

Հանդիպման մեկնարկի հենց սկզբից պարզ դարձավ, որ Գերմանիայի չեմպիոներն ակնհայտ անփույթ վերաբերմունքով էին մոտեցել այս խաղին: Այնպես, ասես հաղթանակն արդեն իրենց ձեռքերում էր: Դիրքային առավելությունը, ինչպես ավանդաբար, մյունխենցիների կողմն էր, իսկ ահա սուր գրոհները գրեթե չկային:

«Համբուրգն» էլ իր հերթին նախընտրում էր կենտրոնանալ պաշտպանությունում և երբեմն կազմակերպել հակագրոհներ: Այդպես էլ երկու թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասները և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով:

 

ՀԱՄԲՈՒՐԳ ԲԱՎԱՐԻԱ

0-0

MC

 

 

ՀԱՄԲՈՒՐԳ. 1.Յարոսլավ Դրոբնի, 2.Դենիս Դիկմայեր, 4.Հեյկո Վեսթերման, 5.Յոհան Ջուրու, 22.Մաթիաս Օստցոլեկ, 8.Տոլգայ Արսլան (19.Պետր Յիրաչեկ, 67), 17.Զոլտան Շտիբեր, 18.Լյուիս Հոլթբի, 21.Վալոն Բեհրամի, 27.Նիկոլայ Մյուլեր (24.Մատի Շտայնման, 87), 10.Պյեր-Միշել Լասոգա (37.Յուլիան Գրին, 76)

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Դանթե, 13.Ռաֆինյա (19.Մարիո Գյոտցե, 61), 17.Ջերոմ Բոատենգ, 21.Ֆիլիպ Լամ, 11.Ջերդան Շակիրի (9.Ռոբերտ Լեվանդովսկի, 66), 18.Խուան Բեռնատ, 27.Դավիդ Ալաբա, 34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ (3.Չաբի Ալոնսո, 53), 14.Կլաուդիո Պիսարո, 25.Թոմաս Մյուլեր

Զգուշացում՝ Տոլգայ Արսլան 45՛ (Հ), Նիկոլայ Մյուլեր 59՛ (Հ), Վալոն Բեհրամի 82՛ (Հ), Պիեր-Էմիլ Հյոյբյերգ 90՛ (Բ), Մանուել Նոյեր 90՛ (Բ)
Մրցավար՝ Քրիստիան Դինարտ (Գերմանիա)

 

26

ԳՆԴԱԿԻ %

74

4 (0)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

15 (3)

22

ՏՈՒԳԱՆՔ

11

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘«Միլան»-«Յուվենտուս». Հանդիպում, որը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» ջախջախեց Դեպորտիվոյին (տեսանյութ)’