‘«Միլան»-«Յուվենտուս». Հանդիպում, որը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել ‘

1078

 Սեպտեմբերի 20, ժամը՝ 22.45,  Միլան, «Սան Սիրո»

Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի 

Սերիա А-ի 3-րդ տուրում «Միլանը»՝ Ֆիլիպո Ինձագիի ղեկավարությամբ, «Սան Սիրո» մարզադաշտում կընդունի Մասիմիլիանո Ալեգրիի «Յուվենտուսին»:

«Սան Սիրո» մարզադաշտում այսоր տեղի կունենա մի հանդիպում, որն առանձնահատուկ է ոչ միայն այն բանի համար, որ միմյանց դեմ են դուրս գալու իտալական ֆուտբոլի երկու գրանդներ, որոնք, ի դեպ, արդեն մրցաշարի մեկնարկին ամրապնդել են ֆավորիտի իրենց կարգավիճակը, այլ նաև նրա համար, որ մեզ սպասում է անչափ ինտրիգային մի հակամարտություն: Այս հանգամանքը, անկասկած, հանդիպումն ավելի հետաքրքիր է դարձնում:

Առաջին հերթին «Միլանի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դիմակայելու է «ռոսոներիներին» արդեն որպես «Յուվենտուսի» մարզիչ: Հրաժեշտը «Սան Սիրո»-ին Մաքսի կարիերայի ոչ այնքան հաճելի դրվագներից է, իսկ դա նշանակում է, որ նա ապացուցելու բան ունի ոչ միայն «Յուվենտուսի» երկրպագուներին, այլև իր նախկին գործատուներին:  

Երկրորդը՝ «Միլանի» նոր գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին այսоր պետք է հանձնի իր մարզչական ոչ այնքան երկար ժամանակահատվածի  ամենակարևոր քննությունը: Սերիա А-ի մեկնարկային հանդիպումները «ռոսոներիները» անցկացրել են ոչ այդքան հեշտ հակառակորդների հետ, սակայն «Յուվենտուսը» ամեն դեպքում բոլորովին այլ մակարդակ է: Առաջին անգամ Ինձագիի թիմը  ֆավորիտ չի լինի, այդ իսկ պատճառով շատ հետաքրքրական կլինի տեսնել, թե ինչ է Պիպոն առաջարկելու իր հակառակորդին:

Բացի դրանից, մենք կարող ենք խաղադաշտում սպասել Ֆերնանդո Տորեսի հայտնվելուն: «Միլանի» աստղային նորեկը, առողջական խնդիրներով պայմանավորված, դեռևս հնարավորություն չի ունեցել ինչպես հարկն է իրեն նոր թիմում դրսևորելու: Սակայն, իսպանացին արդեն վերականգնվել է, և Ինձագին նրան ընդգրկել է մեկնարկային կազմում Ստեֆան էլ Շաարավիի հետ միասին: Սրանով հանդերձ, կադրային խնդիրներ «Միլանը» ունի. վնասվածքի պատճառով չեն խաղա հիմնական  դարպասապահ Դիեգո Լոպեսը, պաշտպան Ալեքսը և կիսապաշտպաններ Մոնտոլիվոն և Սապոնարան: Այս ամենին ավելացնենք նաև, որ որակազրկված է պաշտպան Դանիել Բոները:  

Վնասվածքից հետո վերադարձել է «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արթուրո Վիդալը: Եթե չիլիացին հասցրել է լավ մարզավիճակ ձեռք բերել, ապա նրա ներկայությունը այս հակամարտության կիսապաշտպանության կենտրոնում բոլորովին էլ ավելորդ չի լինի:

«Ծեր Սինյորան» նույնպես կորուստներ ունի, թեև ոչ այնքան շատ, որքան «Միլանը», սակայն դրանք զգալի են: Փորձառու Անդրես Բարցալին և Անդրեա Պիռլոն շարունակվում են վերականգնվել վնասվածքից հետո:

Կարծիքներ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագի. «Մենք պետք է խաղանք լեփ լեցուն «Սան Սիրո»-ում: Այս հանգամանքը կարող է մեզ оգնել հաջողության հասնելու և կատարյալ մենամարտ  անցկացնելու գործում: Ես չգիտեմ կհաջողվի մեզ հաղթել, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ: Մենք բոլորովին էլ այն «Միլանը» չենք, որն ուշադրություն չէր դարձնում հակառակորդի վրա, բայց մենք կարող ենք հավաքվել մեկ խաղով և մեր թերությունները լրացնել հաղթելու մեր անսահման ցանկությամբ: Մենք պետք է փորձենք «Յուվենտուս»-ից հետ չմնալ, և հաղթանակը դրական ազդեցության կունենան խաղացողների բարոյահոգեբանական վիճակի վրա: Ես անհամբերությամբ եմ սպասում այդ դիմակայությանը»:

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչՄասիմիլյանո Ալեգրի. «Ինձ համար դա կլինի հուզմունքի ու անհագստության երեկո: Եվ դա լիովին նորմալ ռեակցիա է: Ես մեքենա չեմ: Երեք տարի ու կես ես անցկացրել եմ «Միլանում», սակայն հիմա դա իմ անցյալի մի մասն է: Այս ամռանը «Միլանը» հաջող տրանսֆերային քաղաքականություն է իրականացրել՝ ձեռք բերելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Բոնավենտուրան և Տորեսը: Ինձագիին հաջողվել է  նոր շունչ տալ թիմին, վերականգնել ֆուտբոլիստների ոգևորվածությունը: «Յուվենտուսը» պետք է պատրաստ լինի որակյալ թիմի հետ հակամարտության, մի թիմի, որը կփորձի վրեժ լուծել չեմպիոնից իր անցած անհաջողությունների համար: Անկասկած, «Միլանը» կպայքարի լավագույն եռյակում տեղ գտնելու համար»:

«Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրա.«Մենք պետք է դիմակայենք «Միլանին», և ես Իտալիա եմ հասել հենց այդպիսի հանդիպումներ անցկացնելու համար: Նրանք կխաղան իրենց դաշտում, իսկ մենք կփորձենք ապացուցել մեր չեմպիոնական կարգավճակը:

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Բաց մի թողեք այս հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» և «Համբուրգը» խաղաղ ելք կնքեցին (տեսանյութ)’