«Բարսելոնայի» եկամուտը կկազմի 1,255 միլիարդ եվրո

386

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը հաստատել է 2022-2023 թվականների մրցաշրջանի ակումբային բյուջեն, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» եկամուտը կկազմի 1 միլիարդ 255 միլիոն եվրո, զուտ շահույթը՝ 274 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում ակումբն ունեցել էր 1,017 միլիարդ եվրո եկամուտ եւ 98 միլիոն եվրո զուտ շահույթ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» պարտքը գերազանցում է 1 միլիարդ եվրոն։

Նախորդ հոդվածըՍահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Հաջորդ հոդվածըԸստ Էրդողանի՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններն իդեալական չեն