Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններն իդեալական չեն

374

Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն իդեալական անվանել չի կարելի, ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, մասնավորապես, Անկարային F-16 կործանիչների մատակարարման հետ կապված իրավիճակը։

«Չեմ կարող ասել, թե մեր հարաբերություններն իդեալական են։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր առևտրի ծավալներն ԱՄՆ-ի հետ չպետք է լինեն այն մակարդակի վրա, ինչ հիմա են գտնվում,- հայտարարել է նա։- Պաշտպանական ոլորտում էլ մենք այն մակարդակի վրա չենք, ինչ որ կցանկանայինք։ Օրինակ, մենք չլուծված հարց ունենք F-16-ի հետ կապված։ Մենք F-16-ը գնել ենք ԱՄՆ-ից։ Բայց դրա փոխարեն (կործանիչները մատակարարելու փոխարեն)՝ ինչ-որ քաղաքական որոշումներ են կայացվում, որոնց արդյունքում պատժամիջոցներ են սահմանվում Թուրքիայի դեմ։ Դա վայել չէ այնպիսի բարեկամ երկրներին, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Թուրքիան։ Մենք խոսել ենք հանրապետականների հետ և ստացել ենք նրանց աջակցությունը։ Եթե մենք չկարողանանք ԱՄՆ-ից արդյունքի հասնել F-16-ի հարցում՝ ինչ կանե՞նք։ Իհարկե, ինքներս կհոգանք մեր կարիքները»,- հայտարարել է Էրդողանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն ու եվրոպական ակումբները կքննարկեն Եվրոպայից դուրս ՉԼ-ի խաղեր անցկացնելու հնարավորությունը
Հաջորդ հոդվածըՎրաստանի վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ