‘ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է, որ թիմը բավականաչափ դրամական միջոցներ ունի, որպեսզի չհրաժարվի թիմի հարձակվողական եռյակից: ‘

1159

 

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է, որ թիմը բավականաչափ դրամական միջոցներ ունի, որպեսզի չհրաժարվի թիմի հարձակվողական եռյակից: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով կբաժանվի Մեսսիից և Նեյմարից:

««Բարսելոնան» միշտ կունենա բավականաչափ ֆինասական միջոցներ, որպեսզի հաղթահարի ֆինանսական առաջարկություններն այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մեսսին, Նեյմարը կամ Սուարեսը», — Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Finacial Times-ը:

Նշենք, որ «Բարսելոնան» այս պահին 34 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը և թիմի խփած 35 գնդակներից 31-ը հեղինակել է ՄՍՆ եռյակը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. «Բարդ ժամանակներն արդեն անցյալում են. Բենիտեսի հետ ինձ լավ եմ զգում»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Դեպորտիվո»֙ 2-2 (տեսանյութ)’