‘«Բարսելոնայի» տարեկան շահույթը կազմել է 30 միլիոն եվրո’

907

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը ներկայացրել է ակումբի վերջին տարիների ֆինանսական վիճակը:

«Երեք մրցաշրջանի ընթացքում հովանավորների հետ համագործակցությունից «Բարսելոնայի» շահույթը ավելացել է 70 տոկոսով:

Ակումբի թանգարանից ստացված եկամուտները աճել են 25 տոկոսով: Տարեկան այնտեղ այցելում է 1,5 միլիոն մարդ:

Մարզական ակումբի կատարյալ մոդելը թույլ է տալիս մեզ հրավիրել այնպիսի ֆուտբոլիստներին, ինչպիսին է Նեյմարը, որոնք գերադասում են «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքել, թեպետ այլ ակումբներ ավելի շահավետ առաջարկներ են անում:

Մինչեւ ֆինանսական տարվա ավարտը կարող եմ հայտարարել. մենք ակնկալում ենք 30 միլիոն եվրո մաքուր շահույթ, քան նախատեսված էր մինչեւ մրցաշրջանի սկիզբը հաստատված բյուջեով»,- ասել է Ռոսելը:

Նախորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովը մերժել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի դիմումը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռետրո Մամուլ. Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ’