Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մրցավարը հայտնի է

148

Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել լեհ Շիմոն Մարցինյակը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։  Նրան կօգնեն Պավել Սոկոլնիցկին եւ Թոմաշ Լիստկեւիչը։

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։

42-ամյա Մարցինյակն առաջին անգամ կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

2022թ․ աշխարհի առաջնությունում նա Արգենտինա — Ֆրանսիա եզրափակիչի գլխավոր մրցավարն էր։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» զրկվեց 10 միավորից եւ նահանջեց 7-րդ տեղ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» փոխնախագահ․ Բոլորս ուրախ կլինենք, եթե Մեսսին որոշի վերադառնալ