‘«Բարսելոնայում» կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել ‘

1876

Պրիմերայի 32-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունից հետո կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների եւ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջեւ, գրում է Mundo Deportivo- ն:

Թիմի առաջատարներին դուր չի եկել, որ Սան Սեբաստիանում կայացած խաղում Էնրիկեն Անդրես Ինյեստայի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկել է Ռաֆինյային, որը երկար ժամանակ բաց է թողել վնասվածքի պատճառով: Բացի այդ, ֆուտբոլիստների համար անհասկանալի է եղել, որ ձախ պաշտպանի դիրքում Խորդի Ալբային փոխարինել է իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն, իսկ Իվան Ռակիտիչի ու Լուիս Սուարեսի փոխարեն խաղացել էին Արդա Թուրանն ու Մունիր Էլ-Հադադին:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադին պարտվելուց հետո «Բարսելոնան» նաեւ դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայից՝ չհաղթահարելով Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հերթական հաղթանակից ընդամենը երեք խաղ հեռավորության վրա է’