‘Կառլո Անչելոտի. «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հերթական հաղթանակից ընդամենը երեք խաղ հեռավորության վրա է’

1460

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ մադրիդցիները չեն կարող կրկնել ՉԼ-ի ¼-րդ եզրափակչի սխալները, որտեղ առաջին խաղում պարտվեցին «Վոլֆսբուրգին»:

«Զիդանը ու նրա խաղացողները պետք է մանրամասն վերլուծեն «Վոլֆսբուրգի» հետ առաջին խաղը, որովհետև կիսաեզրափակչում երկրորդ շանս չի լինում: Կիսաեզրափակչում շատ դժվար կլինի նույնը կրկնել: Ամեն դեպքում «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հերթական հաղթանակից ընդամենը երեք խաղ հեռավորության վրա է: Իսկ «Բարսելոնայի» օրինակն ապացուցում է, թե որքան դժվար է այս մրցաշարում պահպանել չեմպիոնի տիտղոսը, նույնիսկ երբ թիմում կան Մեսսի, Նեյմար ու Սուարես»:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայում» կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ո՞ւմ է պետք պաթոլոգիկ ստախոսի ներողությունը’