‘«Բարսելոնան» ավելի շատ աշխատավարձ է վճարում, քան «Ռեալը»’

936

Իսպանիայում ամենաշատ աշխատավարձ վճարում է կատալոնական «Բարսելոնան»: Այս մասին տեղեկացնում է Marca-ն։

Աշխատավարձի բյուջեի վրա կատալոնացիները ծախսում են տարեկան 347,9 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որը վճարում է տարեկան 328 միլիոն եվրո աշխատավարձ։ Եռյակը եզրափակում է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն»՝ 105 միլիոն եվրո։ Չորրորդ տեղում «Սեւիլիան» է (78,6 միլիոն եվրո), իսկ «Վալենսիան» 5-րդ տեղում է (73 միլիոն)։

Պրիմերայի թիմերի ընդհանուր աշխատավարձի բյուջեն կազմում է մեկ միլիարդ 284 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘Moody’s-ը վերանայել է Հայաստանի 2014 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները, սահմանելով մինչև 2.1%’
Հաջորդ հոդվածը‘Լեո Մեսսի․ 14 տարի «Բարսելոնայում» ‘