‘«Բարսելոնան» «Բենֆիկայի» դեմ կխաղա երկրորդ կազմով’

821

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 6-րդ տուրում «Բարսելոնան» «Բենֆիկայի» հետ խաղում հանդես ոչ ուժեղ կազմով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան որոշել է խաղադաշտ մտցնել երիտասարդական թիմի մի քանի խաղացողներ՝ Կրիստիան Տելյոյին, Խերարդ Դելոֆեուին, Ռաֆինյային, Սերխի Գոմեսին, Սերխի Ռոբերտոյին, Կառլես Պլանասին: Միեւնույն ժամանակ հայտացուցակում ընդգրկված չեն հիմնական կազմի վեց խաղացողներ. Անդրես Ինյեստան, Չավին, Մասկերանոն, Պեդրոն, Խորդի Ալբան եւ Սեսկ Ֆաբրեգասը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Բենֆիկա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Սուքիաս Ավետիսյան. Ստյոպա Սաֆարյանը թող բավարարվի 3000 ձայնով ‘
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Հայոց պատմության այսօրինակ կեղծումը մեզ համար ինքնության պահպանման խնդիր է դառնում’