‘«Բարսելոնան» կողմ է եվրոպական Սուպերգավաթի գաղափարին’

1297

«Բարսելոնան» կողմ է եվրոպական ակումբների Սուպերգավաթ ստեղծելու գաղափարին՝ հակակշռելու Չեմպիոնների լիգային։

«La Vanguardia»-ի տեղեկություններով, Եվրոպական ակումբների ասոցիացիան առայժմ չի ցանկանում բացահայտորեն հակառակվելու ՈւԵՖԱ-ին, սակայն Եվրոպայի ամենահայտնի ակումբները դժգոհ են Չեմպիոնների լիգայի խաղարկության ներկա համակարգից, որը թույլ է տալիս մրցաշարում հանդես գալ նաև այն թիմերին, որոնք ներկայացնում են ՈւԵՖԱ-ի աղյուսակում ցածր գործակից ունեցող երկրներ։

Նրանց կարծիքով, դա տանում է մրցակցության մակարդակի իջեցման, և, որպես արդյունք, աշխարհի գլխավոր հեռուստահեռարձակողների հետաքրքրության նվազման։

-Մենք պետք է Եվրոլիգա ստեղծենք, որը կվերահսկեն ակումբները։ Հիմա մենք շատ ենք կախված այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն։ Այնպես որ նման մրցաշարի ստեղծումը պետք է մեր նպատակը դառնա,-ասել է «Բարսելոնայի» ֆինանսական գխով փոխնախագահ Սյուզանա Մոնյեն։

Նշենք, որ նախատեսվում է Սուպերլիգան ստեղծել որպես փակ տիպի մրցաշար, ինչպես NBA-ը կամ NFL-ը։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հաստատել է՝ ԱԱ-ի անցկացման համար կաշառք է վերցվել’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 5-րդ տուրում հաղթողներ չեղան’