‘Հավակնորդների մրցաշար. 5-րդ տուրում հաղթողներ չեղան’

1398

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում սպիտակ խաղաքարերով մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Շախմատիստները ոչ-ոքի խաղացին, պարտիան ավարտվեց  30-րդ քայլին: Հինգերորդ տուրի մյուս պարտիաներում ևս գրացվեցին ոչ-ոքի արդյունքներ: 

Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր

  • Լևոն Արոնյան — Ֆաբիանո Կարուանա՝ 0.5:0.5
  • Վիշվանաթան Անանդ — Հիկարու Նակամուրա՝ 0.5:0.5
  • Անիշ Գիրի — Պյոտր Սվիդլեր՝ 0.5:0.5
  • Վեսելին Թոփալով  — Սերգեյ Կարյակին՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակինը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 3.5 միավոր: Լևոն Արոնյանն ունի 3 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Անանդը, Կարուանան, Գիրին, Սվիդլերն ունեն 2.5-ական միավոր, Նակամուրան՝ 2, իսկ Թոփալովը՝ 1.5:

Մարտի 17-ին կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Նակամուրայի հետ, Անանդը խաղալու է Սվիդլերի հետ, Թոփալովը՝ Գիրիի, իսկ առաջատար Կարյակինի մրցակիցը լինելու է Կարուանան:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» կողմ է եվրոպական Սուպերգավաթի գաղափարին’
Հաջորդ հոդվածը‘«Պորտուի» նախագահ. Կասիլյասի տրանսֆերն իսկական ձախողում էր մեզ համար’