«Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում ակնկալում է 1,3 միլիարդ եվրո եկամուտ

372

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի կազմած տնտեսական կանխատեսմամբ՝ ակումբը հաջորդ մրցաշրջանում պետք է ունենա 1,3 միլիարդ եվրո եկամուտ, հաղորդում է Sport.es-ը։

«Բարսելոնայի» հանդիպումների հեռարձակման իրավունքի եւս 15 տոկոսի փոխանցումը Sixth Street ընկերությանը կատալոնական ակումբին կբերի 400 միլիոն եվրո, Barça Studios-ի բաժնետոմսերի եւս 24,5 տոկոսի վաճառքը կապահովի 100 միլիոն եվրո։ Ակումբի բնականոն գործունեությունից եկամուտը կկազմի 800 միլիոն եվրո։

«Բարսելոնայի» ծախսը կկազմի 900 միլիոն եվրո, որից 620 միլիոն եվրոն խաղացողների, մարզիչների եւ աշխատակիցների աշխատավարձն է։

Այս կանխատեսումների իրագործման դեպքում՝ «Բարսելոնայի» շահույթը կկազմի 400 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԿասպեր Շմեյխելը տեղափոխվեց «Նիցա»
Հաջորդ հոդվածըՍուրեն Սուրենյանց. 32 տարի առաջ` այս օրը